Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և Թուրքիայի հայ համայնքին։
«Ինչ էլ որ լինի պատճառը, երբեք չենք հանդուրժել և չենք հանդուրժի, որ մեր որևէ քաղաքացի խտրականության, մեկուսացման ենթարկվի։ Այս մտքերով ևս մեկ անգամ անկեղծորեն կիսում եմ հայ համայնքի անցյալի տառապանքները և հարգանքով հիշում զոհված Օսմանյան քաղաքացիներին», — ասված է Էրդողանի ուղերձում։
