«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապեն երեկ գոլի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակչում։ Սա ֆրանսիացու 34-րդ գոլն է Մադրիդյան թիմի կազմում։ Նա գերազանցեց հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին «Ռեալի» կազմում իր դեբյուտային մրցաշրջանում խփած գոլերի քանակով։ Ռոնալդուն 2009/10 մրցաշրջանում խփել էր 33 գոլ։ «Ռեալի» ամենաարդյունավետ նորեկների վարկանիշային աղյուսակում ավելի բարձր է միայն Իվան Սամորանոն, ով 1992/93 մրցաշրջանում խփել է 37 գոլ։ Այս մրցաշրջանում Մբապեն մասնակցել է 50 հանդիպման, խփել 34 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում
Մբապեն գերազանցել է Ռոնալդուին
