Իրանը Ադրբեջանից Նախիջեւան երթուղի է պատրաստում. Իրանի ախագահն Ադրբեջանի Հանրապետության AZTV հեռուստաալիքին տված հարցազրույցում.
Բոլորը պետք է հարգեն իրենց տարածքային ամբողջականությունը. Երկրների միջև սահմանային հարաբերությունները նույնպես կլուծվեն, երբ քաղաքական և առևտրային հարաբերություններ հաստատվեն՝ հաշվի առնելով կողմերի իրավունքները։
Մենք երթուղի ենք պատրաստում, որպեսզի Ադրբեջանի Հանրապետության մեր սիրելի եղբայրներն ու քույրերը կարողանան Իրանից Նախիջեւան մտնել։
Իրանի նախագահը, պատասխանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման մասին հարցին, ընդգծել է տարածքային ամբողջականության հարգման կարևորությունը և հարևան պետությունների տարածքի նկատմամբ պահանջների բացակայությունը
«Իրանը Ադրբեջանին տրամադրում է ճանապարհ դեպի Նախիջևան իր տարածքով, այդ հարցում արդեն աշխատանքներ են տարվում, և կա պայմանավորվածություն»,- հավելել է Փեզեշքիանը:
