Տրակտորի կցորդչի վրա մեծ քանակությամբ անասանկեր է шյրվել

Ապրիլի 28-ին՝ ժամը 15:08-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազանչի գյուղի մոտակայքում՝ տրակտորի կցորդչի վրա, այրվում է անասանկեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 19:50-ին: Կցորդչի վրա այրվել է մոտ 200 հակ անասնակեր

Աշխատանքներին ներգրավվել է մեկ տրակտոր:

Կիսվել սոց․ ցանցերում