Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կшշառքի գործով ապացուցողական գործողություն է իրականացվել

2025 թվականի ապրիլի 29-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ գործողությունն իրականացվել է կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանի դահլիճից բերման է ենթարկվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Հակակոռուպցիոն կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ քննչական գործողություններ են կատարվել Շենգավիթի դատարանում։

Կիսվել սոց․ ցանցերում