Ա ԱԾ սшհմանապահ զпրքերի զ ինծառшյողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակներում 1 անձ ձերբшկալվել է

Սյունիքի մարզում սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Քննչական կոմիտեից՝ տեղեկացնելով, որ վերջինը ձերբակալվել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։

Կիսվել սոց․ ցանցերում