Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր հաշվին թարմացրել Է Սպիտակ տան ինտերիերը՝ զարդարելով այն 24 կարատանոց ոսկով: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Atlantic ամսագրին տված հարցազրույցում։
«Այո, ես դա արել եմ։ Տեսնում եք այնտեղ՝ վերևում այս ամենն Մար-ա-Լագոյից է, այն 24 կարատանոց ոսկուց է: Հետաքրքիրն այն է, որ մարդիկ այդպես էլ չեն հորինել ներկ, որը ոսկու տեսք կունենա», — ասել Է Թրամփը։
Նախագահը նաև պատմել է, որ ցանկանում է Սպիտակ տան շենքերից մեկում նոր ջահ կախել: Այն բյուրեղապակյա կլինի, ասել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ ներկա պահին չափազանց զբաղված է Չինաստանի և Ռուսաստանի հարցերով։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը կարգադրել էր Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակից հանել Resolute սեղանը և ուղարկել վերակառուցման։