Էդուարդ Սպերցյանի բացառիկ ռեկորդը

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Ռուբին»-ի հետ հանդիպմանը գոլ խփելով՝ «Կրասնոդար»-ի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը դարձել է 21-րդ դարի առաջին կենտրոնական կիսապաշտպանը, որը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում 3 մրցաշրջան անընդմեջ խփել է առնվազն 10-ը գոլ:

Այս մասին հաղորդում է Armsport.am-ը։

Այս մրցաշրջանում Սպերցյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, խփել 10 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։

Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա ամառը։

Կիսվել սոց․ ցանցերում