ԵՄ-ն դատապարտել է Ռпւսաստանի որոշումը

Եվրոպական միությունը խստորեն դատապարտել է Ռուսաստանի որոշումը՝ սկսել կանոնավոր ավիաչվերթներ դեպի Աբխազիայի մայրաքաղաք Սուխում։

Ինչպես նշված է քայլն իրականացվել է առանց Վրաստանի պաշտոնական իշխանությունների համաձայնության և միջազգային օդանավակայանների համակարգում Սուխումի օդանավակայանի գրանցման բացակայության պայմաններում։

«Սա ևս մեկ քայլ է, որը խարխլում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասվում է ԵՄ հայտարարության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում