Մի օր Երկրի վրա կյանքը կпչնչացվի. Մшրսը կյանքի ապահովագրություն է. Մшսկ

Մարսի վրա բնակավայրերի ստեղծումը կփրկի մարդկությանը Երկրի վրա հնարավոր աղետներից և կապահովի նրա գոյատևումը ապագայում։ Այս մասին  Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Իլոն Մասկը:

«Մարսը կոլեկտիվ կյանքի ապահովագրություն է։ Կգա մի օր և Երկրի վրա կյանքը կոչնչացվի աստիճանաբար ընդարձակվող Արեգակի կողմից», – ասել է նա։

Նրա խոսքով՝ մարդկությունը պետք է դառնա «բազմամոլորակային քաղաքակրթություն», քանի որ Երկիրը, ի վերջո, «կայրվի»։

Գլխավոր խնդիրը Մարսի վրա քաղաք ստեղծելն է, որի ենթակառուցվածքները կլինեն լիովին ինքնաբավ։

Կիսվել սոց․ ցանցերում