Արտակարգ իրավիճակ՝ Հրազդանի կիրճում. Դավթաշենի կամրջի տակ մի իսկական ցեխի «ջրվեժ» էր ստեղծվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 6-ին, հանրապետությունում տեղացած հորդառատ անձրևի պատճառով Հրազդանի կիրճի որոշ հատվածներում նույնպես անձրևաջուրը, որն ավելի շատ «ցեխաջուր» էր, բազմաթիվ վարորդների համար դարձել էր մի իսկական պատուհաս։Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սելավատարերի չգործելու կամ չլինելու հետևանքով անձրևաջուրն անխնա հոսում էր Դավթաշենի կամրջի մոտից մինչև Կիևյան կամուրջ։Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

© https://shamshyan.com/hy/article/2025/05/06/1283015?fbclid=IwY2xjawKHLnhleHRuA2FlbQIxMQBicmlkETFaNkdrSzZ6VTFzbEtXeHJkAR7_UlGHWjPEmqHSsppZ_kbFhcrUQj2XS1SMAB-ibT_FH6sJDfaCDNwtc3x1BA_aem_0lXeNJzlnP4wmCSVuDyd6Q

Կիսվել սոց․ ցանցերում