ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է «MEGOBARI ակտը». օրինագիծը ստացել է 349 կոնգրեսականի աջակցությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է «MEGOBARI ակտը». օրինագիծը ստացել է 349 կոնգրեսականի աջակցությունը
Երեկ օրինագծի քննարկման ժամանակ հայտարարություններ են արել թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական ​​կոնգրեսականները։ Օրինագծի նախաձեռնողներից Ջո Ուիլսոնը ասել է, որ «ժողովրդի կամքը խախտվում է «Վրացական երազանքի» անօրինական ռեժիմի՝ Ամերիկան ​​ատող մաֆիոզ խմբավորման կողմից»։
Կոնգրեսական Սթիվ Քոհենը նույնպես աջակցություն է հայտնել նախագծին՝ ընդգծելով, որ երկիրը մոտենում է Միացյալ Նահանգների հակառակորդներին։
Հանրապետական ​​Բրայան Մաստը նշել է, որ ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները Վրաստանի հետ խարխլվել են «Վրացական երազանքի» գործողությունների պատճառով, որը կրկնօրինակում է ռուսական մարտավարությունը։
Օրինագիծը վերջնականապես ընդունվելու համար անհրաժեշտ է և՛ Ներկայացուցիչների պալատի, և՛ Սենատի աջակցությունը։ Ներկայացուցիչների պալատից հետո նույն օրինագիծը պետք է ընդունվի նաև Սենատի կողմից։
Ընդհանուր տարբերակը հաստատվելուց հետո այն ստորագրման համար կուղարկվի ԱՄՆ նախագահին։
«MEGOBARI» ակտը նախատեսում է վրաց-ամերիկյան հարաբերությունների լիարժեք վերանայում, ներառյալ օգնության ծրագրերը, ինչպես նաև պատժամիջոցների կիրառում Վրաստանի ժողովրդավարությունը խաթարողների նկատմամբ։
Կիսվել սոց․ ցանցերում