Մյանմայի զինվորականները երկարաձգել են զինված էթնիկ խմբերի հետ հակամարտության ժամանակավոր հրադադարը մինչև մայիսի 31-ը։ Այս մասին հայտնում է հանրապետության տեղեկատվության նախարարությունը։
«Որպեսզի իշխանություններին հնարավորություն ընձեռվի շարունակել վերականգնողական աշխատանքները երկրաշարժից տուժած շրջաններում՝ ելնելով պետության և բոլոր քաղաքացիների շահերից՝ հասնելու կայուն խաղաղության և կայունության, Tatmadaw-ը (զինվորական ուժերը) երկարաձգել է ժամանակավոր հրադադարի ժամկետը մայիսի 6-ից մինչև 2025 թվականի մայիսի 31-ը»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Զինված ուժերը հայտարարել էին ժամանակավոր հրադադարը մինչև ապրիլի 30-ը երկարաձգելու մասին։
Մյանմայի զինվորականները տապալեցին քաղաքացիական կառավարությունը 2021 թվականի փետրվարի 1-ին՝ հիմնվելով սահմանադրական կետի վրա, որը բանակը դարձնում է իր հիմնական երաշխավորը։
