Հնդկաստանում մեկնարկել են «Աբհյաս գործողություն» անվանումը ստացած քաղաքացիական պաշտպանության համազգային վարժանքները: Այս մասին հայտնում է Indian Express-ը։
Հնդկաստանի պաշտպանության նախարարության ձեռնարկած «Սինդուր» գործողության խորապատկերում կազմակերպված վարժանքներն անցկացվում են երկրի տարբեր նահանգների 244 շրջաններում և քաղաքներում, ներառյալ՝ մայրաքաղաք Նյու Դելին, Մումբայը, Կալկաթան և այլն: Մասնավորապես, Նյու Դելիում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել Երևանի ժամանակով 18:30-18:45-ը:
«Նահանգների և միութենական տարածքների կառավարություններին հանձնարարվել է միացնել օդային հարձակման շչակները, որոշ շրջաններում կիրառել էլեկտրաէներգիայի անջատման կարգ և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ ուսանողներին ծանոթացնել անվտանգության միջոցներին, որոնց անհրաժեշտ է հետամուտ լինել հնարավոր օդային կամ ցամաքային հարձակումների ժամանակ»,- հայտնում է պարբերականը:
