«Նա մոյ վզգլյադ» մեր սահմաններին ոչ մի բան չի լինի. Միքայելյան

«Նա մոյ վզգլյադ մեր սահմաններին ոչ մի բան չի լինի,- հայտարարել է «ԵԿՄ» նախագահ Սասուն Միքաելյանը։

Նշենք, որ նա  կառավարության անդամների հետ մասնակցում է ՔՊ-ի երթին՝ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում։

Լրագրողը Ս. Միքայելյանից հետաքրքրվել է , թե ինչ է մտածում սահմանին թշնամու կուտակումների կապակցությամբ։ «Ի՞նչ կարող է լինել, պետք էպատրաստ լինենք»,- ասել է Միքայելյանն ու ավելացրել. «Մեզ չի թվում, որ ինչ-որ բան կարող է լինել Հայաստանի Հանրապետության սահմաններում»։

Ճշգրտող հարցին, որ արդյոք Ս.Միքայելյանը չի կարծում, որ Հայաստանի նկատմամբ հարձակում կլինի՝ Միքայելյանն ասել է՝ «Ոնց որ ասած՝ նա մոյ վզգլայդ երեւի չէ,  մեր սահմաններին ոչ մի բան չի լինի, մինչեւ ամսի վերջ կերեւա էլի»։

Կիսվել սոց․ ցանցերում