ԱԴРԲԵՋԱՆԸ ՄԻԱԿ ԵՐԿԻՐՆ Է, ՈՐԻՆ ՖՐԱՆՍԻԱՆ ՉԻ ՀՐԱՎԻՐԵԼ ՀԱՂ ԹԱՆԱԿԻ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Մայիսի 8-ին Փարիզում տեղի ունեցան մեծամասշտաբ տոնակատարություններ՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակին։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ գրեթե բոլոր դեսպանատները հրավիրված էին հանդիսավոր միջոցառմանը, բացառությամբ Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևայի։

 

Կիսվել սոց․ ցանցերում