ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է տվյալներ՝ 3-օրյա հրшդադարի վերաբերյալ

Ռուս զինվորականները սահմանված եռօրյա ժամկետում հատուկ ռազմական գործողության գոտում խստորեն պահպանել են հրադադարի ռեժիմը և մնացել են նախկինում գրավված սահմանագծում և դիրքերում։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարությունների կապակցությամբ առաջարկել էր եռօրյա հրադադար հաստատել:

Ըստ Ռուսաստանի ՊՆ հայտարարության՝ հրադադարի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերն այն խախտել են 14 043 անգամ և 5 անգամ փորձել են խախտել երկրի պետական սահմանը։

Գերատեսչությունից նաև հայտնել են, որ «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերն արձագանքել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից թույլ տրված խախտումներին և համարժեք գործել ստեղծված իրավիճակին»։

Կիսվել սոց․ ցանցերում