Պեսկովը հայտնել է, որ Պпւտինը մայիսի 15-ին աշխատանքային հանդիպումներ է նախատեսել

Վլադիմիր Պուտինը մայիսի 15-ին նախատեսված աշխատանքային հանդիպումներ ունի։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա չի նշել, թե կոնկրետ ինչ հանդիպումների մասին է խոսքը։

Լրագրողի ճշտող հարցին, արդյոք այդ աշխատանքային հանդիպումները տեղի են ունենալու Ռուսաստանում, Կրեմլի ներկայացուցիչը չի մեկնաբանել։

«Աշխատանքային հանդիպումներ»,- կրկնել է Պեսկովը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել է ուղիղ բանակցություններ անցկացնել մայիսի 15-ին Ստամբուլում՝ առանց նախապայմանների։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հինգշաբթի անձամբ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ստամբուլում։

Կիսվել սոց․ ցանցերում