ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը հրաժարվի միջուկային զենք ստեղծելուց, ապա ինքը Իրանի հետ գործարք կկնքի։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարն ասել է ԱՄՆ եւ Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի գագաթնաժողովի ժամանակ։ «Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ։ Ինչ որ բան անել, եթե դա հնարավոր է։ Սակայն վերջինս պետք է դադարեցնի ահաբեկիչներին հովանավորել, հրաժարվի արյունալի պրոքսի-պատերազմներ վարել եւ հրաժարվի միջուկային զենք ստեղծելու նպատակից»,- ասել է նախագահ Թրամփը։