ՊՍՎ-ն դարձավ Հոլանդիայի 26-ակի չեմպիոն

Հոլանդիայի Էրեդիվիզիեի եզրափակիչ՝ 34-րդ տուրում ՊՍՎ-ն արտագնա խաղում հաղթեց «Սպարտային» (3:1) և վաստակելով 79 միավոր, զբաղեցրեց աղյուսակի 1-ին հորիզոնականը։

ՊՍՎ-ն իր պատմության մեջ 26-րդ անգամ դարձավ Հոլանդիայի չեմպիոն։

«Այաքսը», որը վերջին տուրում 1:0 հաշվով հաղթեց «Տվենտեին», 78 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը։

Նշենք, որ Ամստերդամի թիմը առաջնության ավարտից 7 տուր առաջ գլխավորում է ր մշրցաշարային աղյուսակը՝ ՊՍՎ-ի նկատմամբ 9 միավորի առավելություն ունենալով, սակայն վերջին տուրերում չափազանց անհաջող հանդես եկավ և զիջեց չեմպիոնի տիտղոսը:

Կիսվել սոց․ ցանցերում