Թույլ չենք տա ոտնձգпւթյուններ Հայաստանի և Իրшնի սшհմանին. ՊՆ նախարար

Թեհրանը թույլ չի տա ոտնձգություններ Հայաստանի և Իրանի սահմանին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն՝ իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ՝ Երևանում։ Նրա խոսքերը մեջբերել են իրանական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում տարածքային ամբողջականության և սահմանային կայունության պահպանումը Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկն է։

«Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական կապ է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ», — ասել է նա։

Իրանական կողմը հետևողականորեն դեմ է արտահայտվել Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքին, որը պահանջում են Թուրքիան և Ադրբեջանը։

Պաշտպանության գերատեսչության ղեկավարը պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել մեկ օր առաջ։

Կիսվել սոց․ ցանցերում