Մոդրիչը ցանկանում է կարիերան ավարտել «Ռեալում»

Լուկա Մոդրիչը ցանկանում է կարիերան ավարտել Մադրիդի «Ռեալում», գրում է As-ը։

Խորվաթ ֆուտբոլիստը պատրաստ է զիջումների գնալ ու համեմատաբար ցածր աշխատավարձով նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ։

Իսպանական թիմը 39-ամյա ֆուտբոլիստի ապագայի հարցում վերջնական որոշում դեռ չի կայացրել, բայց հայտնի է, որ ակումբի ապագա գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խնդրել է Մոդրիչին պահել թիմում։

Խորվաթ ֆուտբոլիստն ուզում է 2026թ. Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել աշխարհի առաջնությանը, այնուհետև «Ռեալում» ավարտել կարիերան։

Կիսվել սոց․ ցանցերում