Պարեկները բռնել են կանաչ դիմակով երիտասարդին

Մայիսի լույս 27-ի գիշերը Նորք-Մարաշում ծառայություն իրականացնող Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները թաղամասի 7-րդ փողոցում նկատել են տարօրինակ վարք դրսևորած մի երիտասարդի։

 
 

ՆԳ նախարարությունից հայտնում են, որ վերջինս եղել է ձեռնոցներով, դեմքին էլ՝ կանաչ դիմակ։ Իրավապահներին տեսնելուն պես դիմակավոր երիտասարդը փախել է, սակայն պարեկներին հաջողվել է կարճ հետապնդումից հետո բռնել նրան ու ձերբակալել։

 
 

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնում ձերբակալվածը խուզարկվել է։ Հայտնաբերվել են մարիուխանայի նմանվող զանգված, հարմարեցված գործիքներ և այլն։

 

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։

 
 

Հանգամանքները պարզվում են։

Կիսվել սոց․ ցանցերում