Բшքпւն պատրաստ է կազմակերպել Աղդшմի և Լшչինի ճանապարհների օգտագործումը. Հшջիզшդե

Բաքուն պատրաստ է կազմակերպել Աղդամի և Լաչինի ճանապարհների օգտագործումը: Այս մասին գրում է Говорит Москва–ն՝ հղում տալով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեին:

 

«Ակնկալվում է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն մոտ ժամանակներս պաշտոնական նոտա կներկայացնի ադրբեջանական կողմին»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Նա նշել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է կազմակերպել Ակնա(Աղդամ)-Ստեփանակերտ և Բերձոր (Լաչին)-Ստեփանակերտ ճանապարհների զուգահեռ օգտագործումը՝ երկրի օրենսդրության պահանջներին համապատասխան

Ավելի վաղ Արցախի Հանրապետության իշխանությունները համաձայնել էին ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաջարկին՝ միաժամանակ թույլ տալ մարդասիրական բեռների անցումը Լաչինի և Աղդամի ճանապարհներով։

Կիսվել սոց․ ցանցերում