Թուրքիայի ղեկավարի հովանու ներքո Ստամբուլում բանակցությունները կարող են ավարտվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումով։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Նա նշել է, որ Ստամբուլում բանակցությունները դիտվում են որպես նոր սկիզբ:
«Մենք ապացուցել ենք, որ բանակցությունները կարող են իրական արդյունքներ տալ: Մենք ցանկանում ենք, որ Ստամբուլում ձեռք բերված թափը շարունակվի, լիովին աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը»,- ասել է նա:
