ԱԹ Ս-ները պшտերազմի ապագան են․ Մшսկ

Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը, X-ում մեկնաբանելով ռուսական ռազմավարական ավիացիայի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումը, անօդաչու սարքերն անվանել է «պատերազմի ապագան»։

«ԱԹՍ-ները պատերազմի ապագան են։ Ինքնաթիռները՝ ոչ»,- գրել է նա՝ Sequoia Capital ընկերության համասեփականատեր Շոն Մագուայերի X-ում արված գրառմանն ի պատասխան։

«Ուկրաինան հենց նոր իրականացրեց հարձակում, որը շրջադարձային էր պատերազմի պատմության մեջ։ Հարյուրավոր անօդաչու սարքեր նախապես տեղակայվեցին, ապա Ռուսաստանի տարածքում հարվածեցին ավելի քան 40 ինքնաթիռի՝ ավելի քան1000 կմ հեռավորության վրա։ 1 միլիոն դոլարից պակաս արժեցող ԱԹՍ-ներն ավելի քան 1 միլիարդ դոլարի վնաս են պատճառել։ Կարևորագույն ենթակառուցվածքներն այլևս անվտանգ չեն»,- նշել էր Շոն Մագուայերը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ուկրաինան «Սարդոստայն» հատուկ գործողությամբ հարված է հասցրել Ռուսաստանի ռազմավարական ավիացիային:

Կիսվել սոց․ ցանցերում