Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ բաց է ընդդիմադիր ուժերի հետ կոալիցիայի հարցում

«Հանրային ձայն» կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ բաց է ընդդիմադիր ուժերի հետ կոալիցիայի հարցում։

Նա նշել է, որ դեմ չի լինի պաշտպանել Մարությանի կամ Թևանյանի թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում, սակայն պահանջում է ավագանու վերահսկողական ֆունկցիաները հանձնել իր գլխավորած կուսակցությանը։

Ղուկասյանը նաև հայտարարել է, որ սպասում է նրանց պատասխանին և պատրաստ է քննարկում կազմակերպել օնլայն ռեժիմով։

Հիշեցնենք՝ ընրությունների վերջնակն արդյունքներով «Հանրային ձայն» կուսակցությունը ստացել է 9.68%, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 18.89%, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 15.43% ձայն:

Կիսվել սոց․ ցանցերում