Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանը հարվածել է գրեթե ամբողջ Ուկրաինային։
Նրա խոսքով՝ մասնավորապես, հարձակման են ենթարկվել Վոլինի, Լվովի, Տերնոպոլի, Կիևի, Սումիի, Պոլտավայի, Խմելնիցկիի, Չերկասիի և Չեռնիգովի մարզերը։
Զելենսկին հավելել է, որ հարձակումների հետևանքով վիրավորվել է 49 մարդ։ Եվս 3 մարդ զոհվել է։
Ավելի վաղ, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել էր մայրաքաղաքում ռուսական անօդաչու թռչող սարքի և հրթիռային հարվածի հետևանքով չորս մարդու մահվան մասին։ Կլիչկոն զոհերի մասին մանրամասներ չի հայտնել։