ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին:
Այս ամենը տեղի ունեցել Թեհրանի և Վաշինգտոնի միջև շարունակվող միջուկային բանակցությունների ֆոնին։
Պատժամիջոցների վերջին ցուցակում հայտնվել են 10 ֆիզիկական անձ և 27 ընկերություն։
Հատկանշական է, որ պատժամիջոցները սահմանվել են ոչ միայն իրանական, այլև չինական, բելգիական և էմիրաթական ընկերությունների դեմ։