«Ինչո՞ւ է փակ, մինչ օրս ինչո՞ւ չի աշխատում «Գոյ» թատրոնը». Սարգիս Արզումանյան

Գոյ թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ասում էին «Գոյ» թատրոնը չի փակվելու, իր անունով մնալու է։ Լավ, մենք ապաշնորհ դերասաններ, ռեժիսորներ էինք, դուրս էինք եկել։

Բա ինչո՞ւ է փակ, մինչ օրս ինչո՞ւ չի աշխատում «Գոյ» թատրոնը։ Մենք դուրս ենք եկել, թող թատրոնն իր անվամբ, այլ դերասանական կազմով աշխատեր։ Փակ է այսօրվա դրությամբ։ Ապացուցվեց այն, ինչ մենք ասում էին՝ «Գոյ» թատրոնը փակվում է, իրենք ասում էին՝ չի փակվում։ Փաստացի, «Գոյ» թատրոնն այսօր փակ է։ Հանրությանը մոլորեցնելն իրենց համար նոր գործիք չէ։ Փորձեցին, արացին, բայց դեռ չեն մարսել ու չեն մարսելու»,- գրել է ռեժիսորը:

Կիսվել սոց․ ցանցերում