Միացյալ Նահանգները պատրաստվում է մասամբ տարհանել Իրաքում գտնվող իր դեսպանատան աշխատակիցներին, ինչպես նաև թույլատրել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում տեղակայված ամերիկացի զինվորականների ընտանիքների անդամներին ելքը այդ երկրները։ Այս մասին հայտնել են մի շարք լրատվամիջոցներ՝ հղում անելով Պենտագոնի և Պետդեպարտամենտի պաշտոնական աղբյուրներին։
Պետդեպարտամենտը հաստատել է ԱՄՆ-ի «դիվանագիտական ներկայության» կրճատման պլանները Իրաքում։
«Մենք մշտապես գնահատում ենք մեր բոլոր դեսպանատներում անձնակազմի անհրաժեշտ քանակը։ Մեր վերջին վերլուծության հիման վրա մենք որոշել ենք կրճատել մեր առաքելության ներկայությունն Իրաքում», — BBC-ին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Միացյալ Նահանգների և Իրաքի աղբյուրները հայտնել են, որ Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մասամբ տարհանման նախապատրաստություններ են իրականացվում՝ կապված տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների աճի հետ։ Սպիտակ տունը նույնպես հաստատել է այս տեղեկատվությունը, առանց մանրամասներ հաղորդելու, թե անձնակազմի որքան մասը կլքի Իրաքը։
Մեկնաբանները վերջին զարգացումները բացատրում են ԱՄՆ-ի և Իրանի միջև աճող լարվածությամբ՝ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններում առաջընթացի բացակայության ֆոնին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ պաշտոնյաները տեղեկություն են ստացել, որ Իսրայելը պատրաստ է Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնել:
