ԱՄՆ-ն Իսրայելին օգնում է այդ հարցում

Ամերիկայի Միացյալ Նահանգներն օգնում է Իսրայելին՝ իրանական հրթիռները որսալու հարցում։ Այս մասին գրում է Axios-ը, որին հայտնել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։

Նշենք, որ Իրանը հրթիռային հարվածների շարք է սկսել Իսրայելի ուղղությամբ՝ պատասխանելով հունիսի 13-ի վաղ առավոտից այդ երկրի սկսած հարձակմանը։ Պարբերականը նշում է, որ Իրանը տասնյակ բալիստիկ հրթիռներ է արձակել։

Քիչ առաջ հաղորդել էնք, որ սկսվել է Իսրայելին ուղղված Իրանի պատասխան հարվածի երրորդ ալիքը:

Կիսվել սոց․ ցանցերում