Թրամփն արգելք է դրել Իսրшյելի դիմաց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին վետո է դրել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին սպանելու Իսրայելի ծրագրի վրա:

Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների:

Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեցԻրանը հակահարձակումը Իսրայելի վրա։

Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։

Կիսվել սոց․ ցանցերում