Լարված իրավիճակ՝ Քասախում․ կան բերման ենթարկվածներ

Քասախից 11 անձ բերվել է ոստիկանություն: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Բողոքի ակցիա իրականացնող քասախցիները փակել էին Երևան մտնող մայրուղին։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 11 անձ բերման է ենթարկվել»,- հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Քասախցիները պահանջում են վերականգնել 59 երթուղու ավտոբուսը։

Կիսվել սոց․ ցանցերում