Վարդան Ղпւկшսյանը վիրшվпրել է ձեզ, ինչպե՞ս եք պատկերացնում նրա հետ կոալիցիան. լրագրողը՝ Թևանյանին

«Խոսքը կոալիցիայի մասին չէ, մեր մասով մենք պատրաստ ենք օժանդակել, որպեսզի ընդհանուր դաշտը կայանա, որպեսզի Հայաստանում և մասնավորապես Երևանում տեղի ունենա իշխանափոխություն»:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Վարդան Ղուկասյանը ամբողջ քարոզարշավի ընթացքում վիրավորել է թե՛ իրեն, թե՛ Հայկ Մարությանին, ինչպե՞ս է պատկերացնում այդ ուժի հետ կոալիցիան և իշխանափոխության հասնելը:

Թևանյանը նշեց, որ իր սկզբունքը հետևյալն է. «Ես ՀՀ որևէ անձի կամ քաղաքական ուժի ավելի շատ չեմ ատում, քան սիրում մեր հանրապետությունը:

Այսինքն, եթե անձնավորված լինի, ես այնքան մարդու չպետք է պարզապես բարև տայի, և այնքան մարդու հետ ընդհանրապես չպետք է որևէ ճանապարհ անցնեի: Մենք նաև այդ սկզբունքով ցուցակ ենք կազմել, ասացինք, որ այդ ցուցակի մարդիկ իրար հետ նույնիսկ կարող է խնդիրներ ունեցած լինեն նախկինում, ներկայում, բայց եկեք մի կողմ դնենք ու պառակտումները հանենք»:

Հարցին, թե պատրա՞ստ են այդ ուժերը պառակտումները հանել, Թևանյանն արձագանքեց.

«Մենք մեր մասով պատրաստ ենք հանուն երկրի անվտանգության և հանուն նոր իշխանության ձևավորման, մնացածը մենք համարում ենք երկրորդական խնդիր: Սարդարապատում, Ղարաբաղում մարդիկ չեն նայել, թե ով որ կուսակցությունից է եղել: Մեր ուղերձը ստացել ենք հանրությունից, հանրությունն ասել է՝ գնացեք լուծեք այդ հարցը, մենք ՔՊ-ին պետք է հեռացնենք Երևանից, մենք ասել ենք՝ ընդունում ենք այդ ուղերձը»:

Կիսվել սոց․ ցանցերում