ԱՄՆ-ն՝ Իրшնում ցամաքային գործողություններ իրականացնելու մասին

Միացյալ Նահանգները չի պլանավորում ցամաքային գործողություն Իրանում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, գրում է NBC News-ը։

«Նախագահը հստակեցրել է, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված չէ երկարատև հակամարտությամբ, հետաքրքրված չէ տեղում զորքեր ունենալով», — ասել է Վենսը։

Վենսն ասաց, որ ինքը մտահոգություն չունի, որ Մերձավոր Արևելքում ներկայիս սրացումը կվերածվի լայնածավալ հակամարտության։

Կիսվել սոց․ ցանցերում