Իսրшյելն Իրшնի տարածքի վրա իրականացրել է երեք փուլով հшրձակումներ

Իսրայելն Իրանի տարածքի վրա իրականացրել է երեք փուլով հարձակումներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Իրանի պետական ​​հեռուստատեսությանը։

«Սիոնիստական ​​ագրեսորը մինչև այսօր ժամը 09:00-ն երեք փուլով հարձակվել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող կենտրոնների վրա», — հաղորդում է իրանական հեռուստատեսությունը։

Հիշեցնենք` հունիսի 24-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը և Իսրայելը համաձայնել են հրադադար մտցնել։ Նրա խոսքով՝ դրա ուժի մեջ մտնելուց հետո աշխարհը կողջունի «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը»։

Կիսվել սոց․ ցանցերում