Իրшնից հայտնել են, որ Իսրшյելն ընդունում է պարտությունը

Իրանի իշխանությունները հայտարարեցին, որ Իսրայելը ընդունել է պարտությունը և ստիպված է եղել միակողմանիորեն դադարեցնել ագրեսիան։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության խորհուրդը: Այս մասին գրում է «Ալ Ջազիրա»-ն։

«Մենք ստիպեցինք թշնամուն զղջալ, ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել ագրեսիան», — ասվում է Խորհրդի հայտարարության մեջ։

Հիշեցնենք` Իսրայելն Իրանի տարածքի վրա իրականացրել է երեք փուլով հարձակումներ:

Հունիսի 24-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը և Իսրայելը համաձայնել են հրադադար մտցնել։ Նրա խոսքով՝ դրա ուժի մեջ մտնելուց հետո աշխարհը կողջունի «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը»։

Կիսվել սոց․ ցանցերում