Արեւի վրա՝ Արեւ-Երկիր գծի վրա դիտվել է խոշոր արեւապսակային անցք, ինչը նշանակում է, որ առաջիկա օրերին մեր մոլորակի վրա կլինեն մագնիսական փոթորիկներ։ Այս մասին հայտնում են ռուս գիտնականները։ Համաձայն դիտարկումների, դիտված արեւապսակային անցքը բավականին մեծ է։
Գտնվում է շարժման մեջ եւ ներկայումս ընթանում է արեւելք-արեւմուտք ուղղությամբ։ Այժմ գտնվում է Արեւ-Երկիր գծի վրա։ Այն ազդում է մեր մոլորակի վրա։ Արեւապսակի անցքի առաջացրած քամիները մեր մոլորակ կհասնեն երկու երեք օրից։ Համաձայն ուսումնասիրությունների, սկսած հունիսի 25-ից, մեր մոլորակի վրա կարող են դիտվել մագնիսական փոթորիկներ։
