Եթե Մարությանն ընդունի Թևանյանի առաջարկը, ապա կունենանք կառավարության հետ աշխատելուց հրաժարվող քաղաքապետարան, հեղափոխության արժեքներից խոսող քաղաքապետ, որը կմիանա հակահեղափոխականներին ու կլծվի ՀՀ-ում իշխանափոխություն անելու ռпւսական օրակարգին

Հրայր Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Դոգը հայտարարեց, որ պատրաստ է Հայկի ու Թևանյանի հետ միանալ՝ պայմանով որ քաղաքապետարանում վերահսկողական լծակները իր թիմը վերցնի։ Թևանյան Անդրանիկն էլ հայտարարեց, որ պատրաստ են Հայկին քաղաքապետ ընտրել՝ պայմանով, որ հրաժարվի ՔՊ-ի ու կառավարության հետ ցանկացած համագործակցությունից ու միանա իրենց՝ ամբողջական իշխանափոխության համար։

Քաղաքապետարանում Թևանյանի թիմը ոչ մի պաշտոն չի էլ ուզում։

Մնում է, որ ՔՊ-ն կողքից հետևի ու չխանգարի այս «բնական» դաշինքի ձևավորմանը: Արդյունքում կունենանք կառավարության հետ աշխատելուց հրաժարվող քաղաքապետարան, հեղափոխության իրական արժեքներից խոսացող քաղաքապետ, որը կմիանա հակահեղափոխականներին, կձախողի քաղաքի կառավարումը ու կլծվի Հայաստանում ամբողջական իշխանափոխություն անելու նախկին իշխանությունների ու ռուսական օրակարգին։

Իհարկե, հակահեղափոխության այս փորձն էլ կձախողվի։ Բայց ստեղ ամենահետաքրքիրը այն է, թե ոնց է կյանքը քաղաքականության ու աշխարհի մասին պրիմիտիվ ու մանկական պատկերացումներով («ՔՊ=ՀՀԿ», «Հայաստանում հեչ էլ դեմոկրատիա չի», «ինչի՞ նախկինները բանտերում ու ունեզրկված չեն») մարդկանց ու իրանց ընտրողներին դնում մի վիճակի մեջ, որ հեղափոխության՝ իրենց պատկերացրած իսկական արժեքները ազնվորեն պաշտպանելու մղումով գնան ու կանգնեն հակահեղափոխությանը միանալ-չմիանալու դժվար երկընտրանքի առաջ։ Այս մարդկանց մի մասը արդյունքում շատ բան կսովորի ու դուրս կգա այդ պատկերացումներից, բայց մի մեծ մասը տենց էլ լռված կմնա ու կշարունակի նույն նեգատիվ ու դեստրուկտիվ պահվածքը, որը ամեն օր տեսնում ենք ֆեյսբուկում։ Բայց սա Հեգելի նկարագրած զարգացման փուլերի մեջ շատ լավ տեղավորվող պրոցես է, ու նաև դրա համար է, որ ես Հայաստանի ապագայի հարցում լավատես եմ մնում։

Կիսվել սոց․ ցանցերում