Հրդեհի պատճառները դեռևս անհայտ են։ Նախնական տվյալներով՝ տեղի է ունեցել պայթյուն բենզալցակայանում։
Հրապարակման պահին ԱԻՆ-ից կամ տեղական իշխանություններից պաշտոնական տեղեկություն դեռ չկա։
Պայթյունի պահը Ժիտոմիրի մոտ գտնվող բենզալցակայանում հայտնվել է տեսագրության մեջ։
Նախնական տվյալներով՝ հաղորդվում է բազմաթիվ տուժածների մասին։
«Շատ քաղաքացիական անձինք, ավտոմեքենաներ են այրվում». ականատեսներ՝ Ժիտոմիրի մոտ պայթյունի մասին։
Համացանցում տարածվում են դեպքի վայրից տեսագրություններ։ Ականատեսները հայտնում են, որ պայթյունի պահին շատ քաղաքացիական անձինք են գտնվել մոտակայքում։ Բացի այդ, կա տեղեկություն նաև, որ պայթյունից վնասվել է նաև մոտակա բնակելի ենթակառուցվածքը։
🚨 Ժիտոմիրի մարզային ոստիկանությունը հաստատել է միջադեպը, սակայն պայթյունի պատճառների և տուժածների քանակի մասին դեռ պաշտոնական տեղեկություն չի հաղորդվում։
Բենզալցակայանը լուրջ վնասվածքներ է ստացել։ Տասնյակ շտապօգնության մեքենաներ են հասել դեպքի վայր։
Ժիտոմիրում տեղի ունեցած սարսափելի պայթյունի պահը՝ նկարահանված մոտ տարածությունից
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որը նկարահանվել է պայթյունի էպիկենտրոնին մոտ։ Ճնշման ուժը այնքան մեծ է եղել, որ մոտակայքում գտնվող մեքենայի դիմապակին ճաքել է։
⚠️ Պայթյունի պատճառները դեռ պաշտոնապես հաստատված չեն։ Ոստիկանության տվյալներով՝ հարվածի ճշգրիտ վայրը դեռ պարզվում է։
Քաղաքային խորհուրդը սկզբում հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել բենզալցակայանում։ Այլ վարկածով՝ հարվածը հասել է արդյունաբերական ձեռնարկության պահեստին՝ Բերեզինա գյուղում։
