Ադрբեջшնի ԱԳՆ-ն մեկնաբանել է ռпւսների նկատմամբ բռնпւթյան մասին հայտարարությունները

Ռուսաստանի դեսպանատան հայտարարությունները Բաքվում ձերբակալված ռուսների նկատմամբ Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից ֆիզիկական ուժի կիրառման մասին որևէ հիմք չունեն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական կողմին փոխանցվել է ձերբակալվածների ինքնության և ռուսների նկատմամբ հետաքննություն իրականացնող լիազոր մարմնի մասին տեղեկատվությունը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հավելել է, որ ադրբեջանական կողմը երբեք հրապարակայնորեն չի քաղաքականացրել Բաքվի կողմից Ռուսաստանի տարբեր քաղաքներում պահվող ձերբակալված և դատապարտված Ադրբեջանի քաղաքացիների հետ հյուպատոսական հանդիպումների կազմակերպման վերաբերյալ ռուսական կողմի պատասխանների բազմաշաբաթյա ուշացումները։

Կիսվել սոց․ ցանցերում