ԱՄՆ-ում անձրևների հետևանքով կան զпհեր և шնհետ կորածներ

ԱՄՆ Տեխաս նահանգում ուժեղ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի հետևանքով առնվազն 24 մարդ է մահացել։ Մահացածների թվում կան երեխաներ։ Այս մասաին հայտնել է ABC News

Աղջիկների համար նախատեսված քրիստոնեական ամառային ճամբարի՝ Camp Mystic-ի մասնակից 23 մարդ անհետ կորած է համարվում։

Տեխասի արտակարգ իրավիճակների կառավարման ղեկավար Նիմ Քիդը նշել է, որ օդերևութաբանական ծառայությունը անձրև էր կանխատեսել, որը, սակայն, իրական պատկերը չէր կանխորոշել։ Տեխասում ջրհեղեղները պարբերաբար են տեղի ունենում և համարվում են նահանգի ավերիչ բնական աղետներից մեկը:

Կիսվել սոց․ ցանցերում