Չինաստանը լազերով հшրձակվել է գերմանական ինքնաթիռի վրա

Գերմանիայի ԱԳՆ-ն Չինաստանին մեղադրել է Կարմիր ծովում «Aspides» գործողությանը մասնակցող գերմանական ինքնաթիռի վրա լազերային հարձակման մեջ:

Նախարարությունը հայտարարել է, որ անընդունելի է գերմանական անձնակազմին սպառնացող վտանգը: Միջադեպի կապակցությամբ Չինաստանի դեսպանը կանչվել է նախարարություն:

Նշենք, որ «Aspides» առաքելությունը Եվրամիությունը գործարկել է անցյալ տարի՝ տարածաշրջանում նավարկությունը պաշտպանելու համար:

Կիսվել սոց․ ցանցերում