Գերմանիան նոր հрթիռներ չի մատակարարի Ուկրшինային․ ՊՆ նախարար

Գերմանիան Ուկրաինային չի մատակարարի Taurus հեռահար թևավոր հրթիռներ՝ չնայած Կիևի  խնդրանքին։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

«Գերմանիան չի մատակարարի Taurus հեռահար հրթիռներ Ուկրաինային, չնայած Ռուսաստանի կողմից վերջերս իրականացված ավիահարվածների շարքին», — ասվում է հոդվածում։

Միաժամանակ, Պիստորիուսը խոստովանել է, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ այսօր Վաշինգտոնում նախատեսված հանդիպման ժամանակ  կքննարկի  ԱՄՆ-ից Ուկրաինայի համար երկու Patriot համակարգ գնելու առաջարկը։

«Սա, իրականում, շատ սահմանափակ թիվ է, հատկապես հաշվի առնելով ՆԱՏՕ-ի պատրաստվածության նպատակները, որոնք մենք պետք է կատարենք: Մենք չենք կարող ավելի շատ համակարգեր մատակարարել»,- ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարը:

Կիսվել սոց․ ցանցերում