1. Չմշակված մթերքներ
Չմշակված (կամ նվազագույնս մշակված) մթերքները, որոնք հարուստ են որոշակի սննդանյութերով, առանցքային դեր են խաղում էներգիայի մակարդակը բարձրացնելու գործում։ Փնտրեք մթերքներ, որոնք ունեն հետևյալ նյութերի բարձր պարունակություն՝
- մագնեզիում,
- երկաթ,
- B խմբի վիտամիններ,
- ածխաջրեր։
Չմշակված ամբողջական մթերքները, որոնք հարուստ են սպիտակուցով և բջջանյութով, ունեն ցածր գլիկեմիկ ինդեքս և օգնում են բարձրացնել էներգիայի մակարդակը՝ կարգավորելով արյան մեջ շաքարի պարունակությունը, գրում է Verywellhealth-ը։
Դրանք նաև պարունակում են օգտակար սննդանյութեր, որոնք ավելի երկար են պահպանում հագեցվածության զգացումը և ձեզ երկար ժամանակով էներգիայով են ապահովում։
2. Մրգեր և բանջարեղեն
Մրգերն ու բանջարեղենը, հանդիսանալով բարդ ածխաջրեր և հարուստ լինելով սննդանյութերով, կարող են օգնել բարձրացնել էներգիայի մակարդակը օրվա ընթացքում։
Որոշ մրգեր և բանջարեղեն նաև հարուստ են վիտամին C-ով, որն աջակցում է իմունային համակարգին և նպաստում օրգանիզմի բջիջների կողմից էներգիայի արտադրությանը։
Ամբողջական նյութը՝
Անվանվել են մթերքներ, որոնք օրգանիզմին երկար ժամանակով կապահովեն էներգիայի լիցքով
