Եղցшհпղի բնակիչները շրջшպшտված են шդրբեջшնցիներով. Սրցшխի ՄԻՊ

Շուշիի շրջանի Եղցահող համայնքն ամբողջությամբ շրջապատված է ադրբեջանցիներով և բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա։ X–ի իր միկրոբլոգում ահազանգում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նա նշում է, որ Եղցահողը ներկայում ունի մոտ 150 բնակիչ, և նրանք ադրբեջանական թիրախում են հայտնվել։

«Ադրբեջանի զինված ուժերը ավերել են համայնքի դպրոցը։ Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, նրանք ամբողջությամբ շրջապատված են ադրբեջանցիներով»,–գրել է Ստեփանյանը։

 

Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։

Կիսվել սոց․ ցանցերում