Դենվերի օդանավակայանում հրդեհ է բռնկվել Boing 737-ում. ուղևորներից ոմանք տարհանվելիս վնասվել են

Դենվերի միջազգային օդանավակայանում ինքնաթիռը հրդեհվել է թռիչքի ժամանակ վայրէջքի մեխանիզմի հետ կապված խնդիրների պատճառով։

173 ուղևորով ինքնաթիռը չի հասցրել թռիչք կատարել։ Բոլոր ուղևորները շտապ տարհանվել են։ Հինգ մարդ վիրավորվել է, նրանց տեղում օգնություն են ցուցաբերել բժիշկները, մեկ ուղևոր հոսպիտալացվել է։

American Airlines-ը հաստատել է, որ ինքնաթիռում անվադողի հետ կապված խնդիր է եղել։ Ուղևորները Մայամի կթռչեն մեկ այլ ինքնաթիռով։ Միջադեպը հանգեցրել է չվերթերի մեծածավալ ուշացումների։

Կիսվել սոց․ ցանցերում