Անհետ կորած 61-ամյա կինը հայտնաբերվել է

Մայիսի 5-ին հաղորդվել էր Շիրակի մարզի բնակիչ 1964 թվականին ծնված Արուսյակ Ա․-ի անհետ կորելու մասին։
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության
և Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների աշխատանքիարդյունքում հուլիսի 24-ին 61-ամյա կինը հայտնաբերվել է ու ներկայացվել Շիրակի մարզային
քննչական վարչություն։
Հանգամանքները պարզվում են։
Կիսվել սոց․ ցանցերում