Դեղերի գները կարող են բարձրանալ ԵՄ-ից ԱՄՆ արտահանման մաքսատուրքի պատճառով

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 27-ին առևտրային գործարքի են հասել, որի համաձայն ԵՄ-ից ԱՄՆ գրեթե բոլոր արտահանման նկատմամբ այժմ կկիրառվեն 15 տոկոսի չափով մաքսատուրքեր: Այս մասին հայտնել է New York Times-ը:

Ինչպես նշել է պարբերականը՝ Եվրոպայում արտադրվող շատ դեղագործական ապրանքների համար կգործի 15 տոկոսի չափով մաքսատուրք, ինչը պոտենցիալ կհանգեցնի դեղերի գների բարձրացմանը:

Եվրոպայում արտադրվում է քաղցկեղի դեմ դեղամիջոց Keytruda, ինչպես նաև քաշի կորստի հանրաճանաչ դեղամիջոցներ, ինչպիսիք են Ozempik-ը:

Բացի այդ, ներմուծման նոր ծախսերը կարող են ավելացնել դեղագործական արդյունաբերության ծախսերը միլիարդավոր դոլարներով։

Կիսվել սոց․ ցանցերում